Ամեն ինչ լուրջ է. ինչպես են արքայազն Ուլիլյամն ու Քեյթ Միդլթոնը որդուն պատրաստում թագավոր դառնալուն

11:46   23 հուլիսի, 2021

Քեմբրիջի դուքսերի ավագ որդին՝ արքայազն Ջորջն, արդեն պատրաստվում է նրան, որ վաղ թե ուշ զբաղեցնելու է թագավորական գահը։ Նրան թագավորական էթիկայի կանոնները սովորեցնում են ծնողները՝ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը։

Այժմ թագուհու ծոռը երրորդն է գահի ժառանգման հերթում։ Քեմբրիջի դուքսերը նրան այդ մասին հայտնել են, երբ նա յոթ տարեկան է դարձել։ Նա հաջորդում է պապիկին՝ արքայազն Չարլզին եւ հորը՝ արքայազն Ուիլյամին։ «Ուիլյամը փորձում էր հետաձգել սպասվողի մասին պատմելը։ Նա ցանկանում է որդուն աստիճանաբար բացահայտել նրա ապագան, որ նա հարաբերականորեն նորմալ մանկություն ունենա»,- «Եբայրների կռիվը» գրքում գրել է Ռոբերտ Լեյսին։

View this post on Instagram

A post shared by Duke and Duchess of Cambridge (@dukeandduchessofcambridge)

Վերջերս արքայազն Ջորջը ծնողներին ուղեկցել է «Եվրո 2020»-ի հանդիպումներին։ Այդ տարիքում արդեն արքայազնը պարտավոր է ներկա լինել խոշոր միջոցառումներին։ Ըստ թագավորական ավանդույթի՝ նա դեռ պետք է շորտեր կրի, սակայն տղան պնդել է կոստյում եւ փողկապ կրելը։ «Ջորջն այնպիսի հագուստ է խնրդել, որ կարողանա նմանակել հորը։ Նա աստվածаցնում է նրան։ Ահա թե ինչու ենք նրան այդքան գեղեցիկ կոստյումով տեսել․ նա, իսկապես, ցանկանում է հագնվել Ուիլյամի նման»,- նկատել է Դունկան Լարկոմբը։

Թագավորական աղբյուրի խոսքով՝ արքայազն Ուիլյամը փորձում է որդուն այնպես դաստիարակել, որ նա իրեն վստահ զգա։ Այդ բավական զգուշավոր եւ աստիճանական մոտեցումը շատ լավ աշխատել է նրա ու Քեյթի ամուսնության դեպքում։ Այժմ երկուսն էլ համաձայն են նույն ուղուն՝ ավագ որդուն ուրախ, փոքրիկ տղայից նույնքան երջանիկ ապագա թագավոր դարձնելու համար։

 



© NEWS.am STYLE