Դասականը՝ մարզակոշիկի համադրությամբ․ Լիա Զախարյանի լուսանկարը

15:11   23 հուլիսի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիան սեւ տաբատ է կրում, որը համադրել է նույն գույնի բլուզի հետ․ այն բաց է ուսի հատվածում։ Լիան հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Մեկնաբանություններում հետեւորդները դերասանուհին դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցիկ աղջիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին բեժ գույնի կոմբինեզոն էր կրում։ Լիան հավաքել էր մազերն ու գլխաշոր էր կրում։ Լիան նախընտրել էր բնական դիմահարդարում, նրա ձեռքին ծաղկեփունջ էր։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Քարինջ գյուղում։  



© NEWS.am STYLE