16:47 23 հուլիսի, 2021Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս օրերին գտնվում է Բարսելոնայում, որտեղից նոր լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աստղիկը կապույտ զգեստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու նվազագույն շպարով է։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ծղոտե գլխարկ եւ պայուսակ։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել:

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Աստղիկը կապույտ գույնի հագուստ էր կրում։ Երգչուհին արձակել էր մազերը, նախընտրել արտահայտիչ շպար, որն ընդգծում էր գեղեցկությունը։ Երգչուհին հրապարակումը չէր մեկնաբանել։