Մեգան Մարքլի հայրը հայտարարել է, որ դատական հայց կներկայացնի դստեր ու արքայազն Հարիի դեմ

12:57   23 հուլիսի, 2021

Մեգան Մարքլի հայրը՝ Թոմասը, որը վերջերս նշել է, որ դուստրն իրեն շատ ավելի վատ է վերաբերվում, քան «կացնով սպանողին», հայտարարել է, որ պատրաստ է դիմել Կալիֆոռնիայի դատարան ընդդեմ դստեր եւ փեսայի՝ արքայազն Հարիի։ Եվ դա կանի «մոտ ապագայում»։

Այժմ Մեքսիկայում ապրող 77-ամյա Թոմաս Մարքլը Fox News-ին հայտնել է, որ հասնելու է թոռներին՝ երկուամյա Արչիին եւ Լիլիբեթին տեսնելու իրավունքին․ վերջինիս Սասեքսի դքսուհին լույս աշխարհ է բերել այս տարվա հունիսի 4-ին։

Թոռներին տեսնելու Մարքլի բոլոր փորձերը ոչ մի արդյունք չեն տվել․ դուստրն արդեն երեք տարի է՝ չի ցանկանում խոսել նրա հետ եւ արհամարհում է։ Մարքլի առողջական վիճակը վերջին շրջանում նկատելիորեն վատացել է, եւ նա վախենում է, որ այդպես էլ չի տեսնի թոռան ու թոռնուհուն։

Թոշակառուն (նախկին լուսաժին ռեժիսոր, որն աշխատել է ամերիկյան հեռուստատեսությունում) նաեւ քննադատել է Հարրիին հուշադրությունները հրապարակելու որոշման համար։ Ամերիկացի կարծում է, որ «հոգեբանի հետ երեք սեանսից եւ Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցից հետո» փեսան պատմելու բան այլեւս չունի։

Թոմասը երբեք չի հանդիպել արքայազնին․ միայն մի քանի անգամ խոսել է հեռախոսով։ Մարքլը ներկա չի եղել դստեր հարսանիքին․ սրտի նոպայի պատճառով գտնվել է հիվանդանոցում։ Մեգանին դեպի խորան ուղեկցել է 3եսայի հայրը՝ արքայազն Չարլզը։

Թոմաս Մարքլը նաեւ պատմել է, թե երբ է դուստրն առաջին անգամ ճաշակել հայտնիության քաղցրությունը։ Երբ Մեգանը 12 տարեկան  եղել, հայրը նրան տարել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխությանը, որի ընթացքում հաղթանակ է տարել տեխնիկական անվանակարգերից մեկում։ Մեգանը նրա հետ քայլել է կարմիր գորգով ու ասել․ «Հայրիկ, ես ցանկանում եմ մի օր հայտնի դառնալ, ինչպես դու»։ Եվ հայրը նրան պատասխանել է, որ կյանքում ամենակեւորն ընտանիքն է, ոչ թե համբավը։

Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում Մեգանը հայտարարել է, որ հայրը, որը համագործակցել է պապարացիների հետ, «դավաճանել է իրեն», եւ ինքն իրենց հեշտեցումը դժվարին է համարում։ Թոմասը մինչ այժմ շարունակում է շփվել լրագրողների հետ՝ անպատշաճ բաներ պատմելով դստեր մասին։

 



© NEWS.am STYLE