54-ամյա Հոլի Բերին լուսանկարվել է թոփլես

15:38   23 հուլիսի, 2021

Դերասանուհի Հոլի Բերին անկեղծ լուսանկար է հրապարակել ու հիացրել հետեւորդներին։ Լուսանկարը հրապարակել է նրա Respin խանութի Ինստագրամյան էջում, որն ապրանքներ է ներկայացնում ֆիթնեսի եւ մարմնի խնամքի համար։ 

«Շատ կաեւոր է, որ մենք ժամանակ հատկացնենք մեր նկատմամբ հոգ տանելուն, ինչպիսին էլ այն լինի։ Կարծում եմ՝ կարեւոր է, որ մարդիկ գտնեն այն, ինչ իրենց դուր է գալիս, ինչ նրանց ստիպում է սիրված զգալ ու հասկանալ, որ փայփայում են իրենց հոգին ու մարմինը»,- գրել է «Օսկարի» դափնեկիրը։

View this post on Instagram

A post shared by rē•spin (@respin)

Աստղը սպիտակ տաբատ է կրել, որը կապվող եւ բարձի գոտի ունի,մ արձակել մազերը։ «Շքեղ մարմին», «դու անսահման գեղեցիկ ես, դու իմ ոգեշնչումն ես», «հիանում եմ ձիգ ձեռքերովդ», «երազում եմ նույն տեսքն ունենալ, ինչ դու», «անհավանական գեղեցիկ լուսանկար»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE