«Կորցնում եմ ընտանիքս». Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանից բաժանվելու մասին երգել է նրա ու երեխաների առաջ

16:06   23 հուլիսի, 2021

ԱՄՆ-ում կայացել է Քանյե Ուեսթի նոր սկավառակի՝ «Donda»-ի շնորհանդեսը։ Երգիչը նորույթը ներկայացրել է Ալտանտայում՝ Mercedes Benz ստադիոնում, իսկ նրանց համար, ովքեր չեն կարողացել ներկա գտնվել, հեռարձակում է կազմակերպել Apple Music-ով։ Երկրպագուներն ուշադրություն են դարձրել երգերի բառերին, որոնք, թվում է, ոգեշնչված են նրա նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից։ Ի դեպ, նոր ալբոմում երգ է ներառված Jay-Z-ի հետ։

Քիմն ամուսնալուծության հայց ներկայացրել է փետրվարին, այդ պատճառով երկրպագուներն անհամբերությամբ ապասում էին երգերի բառերին՝ հասկանալու համար՝ արդյոք Քանյեն հիշատակել է կնոջ, իրենց սիրավեպի կամ բաժանման մասին։ Լուրեր են տարածվել, որ «Welcome To My Life» երգում Քանյեն հիշատակել է Կալաբասասում լինելու մասին, եւ երկրպագուները վերջապես կարողացել են պարզել դա։

Երգում տողեր կան այն մասին, որ նա կորցնում է իր ընտանիքը։ Ունկնդիրները երգի բառերը մեկնաբանել են որպես Քիմի եւ նրանց երեխաների հիշատակում։ Երկար ժամանակ նրանք եղել են ռեփերի մուսան․ Ուեսթը Քիմի մասին տողեր ունի «Cold», «My Perfect B-h», «Bound 2», «Lost In The World», «Wouldn’t Leave и Chick-fil-A» երգերում։

Ավելին, թվում է՝ Քիմ Քարդաշյանը շարունակում է մնալ նրա ամենամեծ երկրպագուն, քանի որ աստղը ներկա է եղել Ատլանտայում սկավառակի շնորհանդեսին՝ անկախ ամուսնալուծությունից։ Ինսայդերը տեսել է, թե ինչպես է Քիմը, վառ կարմիր կոմբինեզոն հագած, երեխաների հետ ներկա եղել շնորհանդեսին։ Քլոե Քարդաշյանը եւս աջակցություն է հայտնել։

Միջոցառումից մի քանի ժամ առաջ Քարդաշաններն մոտ կանգնած ինսայդերը հայտնել է, որ Քանյեն Քիմի հետ խոսել է իրենց ամուսնության մասին երգի վերահերյալ։ «Նա հարգանք է դրսեւորել եւ զգուշացրել է Քիմին»,- հայտնել է E! News-ի աղբյուրը՝ նշելով, որ ռեփերը չի ցանկացել անձնական տողերով շփոթեցնել Քիմին։

Աղբյուրը հայտնել է, որ ընտանիքի վերամիավորումից հետո Քիմն ու Քանյեն «ընկերություն են կառուցում»։ Ինսայդերների խոսքով՝ Քանյեն ցանկանում է պահպանել «ընտանեկան միավորը»՝ պարզաբանելով․ «Հիմա արդեն, երբ նրանք տարածություն ունեն, Քիմը հանգստություն է զգում, որ իրենք կարող են միասին ժամանակ անցկացնել հանուն երեխաների»։



© NEWS.am STYLE