Ջենիֆեր Լոպեսն ու Բել Աֆլեքն առաջին անգամ հայտնվել են Ինստագրամում

17:27   23 հուլիսի, 2021

Բեն Աֆլեքն ու Ջենիֆերն Լոպեսն առաջին անգամ միասին հայտնվել են Ինստագրամում, թեեւ դա տեղի չի ունեցել նրանց անձնական էջերում։

Զույգը միասին է մասնակցել Ջեյ Լոյիի լավագույն ընկերուհու՝ Լիա Ռեմնինիի ծննդյան 51-ամայկի արարողությանը հունիսի 15-ին։ Լիան Ինստագրամյան էջում տոնի ընթացքում արված տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում են հյուրերի եւ հոբելյարի նկարները։

View this post on Instagram

A post shared by Leah Remini (@leahremini)

«Ցանկանում էի ձեզ հետ կիսվել իմ ծննդան օրվա կարճ տեսանյութով, քանի որ ձեզանից շատ սեր եմ ստանում ոչ միան իմ ծննդյան օրն, այլեւ ամեն անգամ։ եշԵս կարծում եմ, որ ես լավագույն աջակցությունն ունեմ այստեղ՝ սոցիալական ցանցերում։ Բաից այդ՝ ես չեմ կարող ամբողջովին շնորհակալություն հայտնել ընտանիքիս ու ընկերներիս այն բանի համար, որ նրանք եկել են, որ ինձ հետ նշել են այնպես, ինչպես կարեւոր է եղել ինձ համար։ Հետաքրքիր տարի էր, այնպես որ ծննդյանս այս տոնը շատ կարեւոր էր բազմաթիվ պատճառներով։ Սիրում եմ ձեզ, ընտանիք, սիրում եմ ձեզ, ընկերներ, որոնք ընտանիք են դարձել»,- գրել է նա։

Հոլովակում հայտնվել է նաեւ Ջենի, Բենի եւ Լիի սեւ-սպիտակ լուսանկարը, որում վերամիավորված զույգը գրկախառնված է։ Զույգի երկրպագուներին լուսանկարը դուր է եկել։

Լոպեսն ու Աֆլեքը, որոնք բաժանվել են 2004թ․-ին՝ նշանադրությունը չեղարկելուց հետո, վերամիավորման մասին լուրերի առիթ են տվել Մոնտանայում ռոմանտիկ հանգստից հետո։ Դրանից հետո 51-ամյա երգչուհին եւ 48-ամյա դերասանը, թվում է, անբաժան են եւ պարբերաբար իրենց զգացմունքներն արտահայտում են հանրության աչքի առաջ։ Բացի այդ՝ միմյանց ընտանիքների հետ ժամանակ անցկացնելու համար Բենը երգչուհուն օգնել է բնակարան որոնել Լոս Անջելեսում։

Թեեւ նրանք միասին չեն ապրում, թվում է՝ Լոպեսի եւ Աֆլեքի հարաբերություններն առավել ամուր են դարձել, քան երբեւէ եղել են։ «Նրա երեխաներին Բենն, իսկապես, դուր է գալիս, եւ նրանք մտածում են, որ Բենի հետ ուրախ է։ Նա իր հմայքով ամբողջովին գրավել է ընտանիքին»,- ավելի վաղ հայտնել էր E! News-ի աղբյուրը։



© NEWS.am STYLE