«Իմ սեր». Արամեի ու կնոջ ջերմ լուսանկարը

23:39   23 հուլիսի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աննան պատկերված է ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ «Իմ սեր»,- հրապարակումը մակագրել է երիտասարդ մայրիկը, որն, ինչպես միշտ, ոճային հագուստ է ընտրել։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում։ Աննա Թովմասյանն արձակել էր մազերն ու նախընտրել էր վառ շպար․ շուրթերը ներկված էին կարմիր շրթներկով։ Աննան կերպարոն ամբողջացրել էր գեղեցիկ ականջօղերով։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել․ «Շատ գեղեցիկ ու բարի հայուհի»։



© NEWS.am STYLE