«Չգիտեմ էլ իմ ու քո, երբևէ մեր աշխարհը ինչից շնչահեղձ եղավ». Անի Երանյան

18:09   23 հուլիսի, 2021

Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր զգացմունքային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ է կրում եւ արատահայտիչ շպարով է, որն ընդգծում է գեղեցկությունը։ «Չգիտեմ էլ իմ ու քո, երբևէ մեր, աշխարհը ինչից շնչահեղձ
եղավ՝ կարոտից,
հոգի հանող սիրուց,
թե լռությունից.
երևի բոլորը միասին»,- մեկնաբանություններում գրել է Անին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր լողափին։ Անին կրում էր բաց երանգի վերնաշապիկ եւ տաբատ։ «…և մենությունն այն է, ինչ սազում է Ինձ …»,- գրել էր Անին։ Նա օգտագործել էր նաեւ «Վեն» հեշթեգը։

 



© NEWS.am STYLE