Հմայիչ. Մայա Պողոսյանի լուսանկարը Մալդիվներից

21:48   23 հուլիսի, 2021

Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։

Ինստագրամում հրապարակված լուսանկարում Մայան սպիտակ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Կադրերն արվել են Մալդիվներում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հրապարակումը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները Մայա Պողոսյանին դրական խոսքեր են ուղղել։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Մայա Պողոսյանը կրում էր մարմինն ընդգծող, ուսերը բաց վարդագույն երանգի երկարափեշ զգեստ։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Մայայի կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից նա հաճելի հանգստյան օր էր մաղթել բոլորին՝ գրելով․ «Թող այս կիրակին լինի ուրախ, անհոգ և շատ-շա՜տ սիրով լցված»։



© NEWS.am STYLE