«Մենք երկուսս էլ ներկում ենք եղունգները». բռնցքամարտիկ աղջիկը Մորգենշտերնին մարտի է հրավիրել

22:15   23 հուլիսի, 2021

Ռուսաստանցի բռնցքամարտիկ եւ հասարակական գործիչ Անգելինա Սեմենովան ռինգ է հրավիրել երաժշտին: Ընդ որում, աղջիկը վստահ է, որ կհաղթի Մորգենշտերնի հետ մենամարտում, որը «զրո շանսեր» ունի։

«Մորգենշտերնը Hardcore MMAում։ Թույն է։ Միայն, եթե քո դեմ, Ալիշեր, դուրս գա քո քաշի գոնե կեսը, դու արագ կպառկես եւ այլեւս ոտքի չես կանգնի:

Այնպես որ, դուրս արի իմ դեմ։ Մենք երկուսս էլ ներկում ենք մեր եղունգները, համացանցում հայտնի ենք, եւ նույնիսկ նույն քաշային կարգում ենք։ Հնարավոր է, որ դու մի փոքր հնարավորություն ունենաս, եթե լավ պատրաստվես։

Բավականացնում է քաջությունդ, որպեսզի դուրս գաս աղջկա դեմ եւ չպարտվես», - Instagram-ում գրել է մարզուհին։

Հիշեցնենք, որ մինչ այդ Մորգենշտերնի դեմ հանդես էր եկել MMA-ի ռուսաստանցի մարտիկ Ալեքսանդր Շլեմենկոն: Ալեքսանդրի խոսքով՝ նման երաժշտությունը վատ է ազդում աճող սերնդի վրա։ Շլեմենկոյին աջակցել են այլ մարտիկներ, այդ թվում՝ Մահոմեդ Իսմայիլովը եւ Հաբիբ Նուրմագոմեդովը:



© NEWS.am STYLE