«Դոմ-2»-ի աստղը Mercedes-ի ղեկին նստեցրել է 8-ամյա որդուն

23:19   23 հուլիսի, 2021

«Դոմ-2»-ի աստղ Եվգենի Ֆեոֆիլակտովայի նախկին ամուսին Անտոն Գուսեւը հրապարակել է տեսանյութ, որտեղ նրա 8-ամյա որդին շրջում է Մոսկվայում՝ նրա ղեկավարությամբ:

Անտոնի արարքն արդեն ամբողջապես քննարկում են համացանցում. հասարակությունը վստահ է, որ Գուսեւը վտանգի է ենթարկել իրեն եւ երեխային: «Իսկ նորմա՞լ է 8-ամյա երեխային նստեցնել ղեկին», «Նստեցրել է ղեկին եւ շրջել են քաղաքով։ Դա, իհարկե, ռիսկային է»,- վրդովված են ռեալիթի աստղի բաժանորդները։

Բլոգերն ի պատասխան հայհոյանքով հայտնել է, որ կանի այն, ինչ ուզում է՝ առանց ուրիշների կարծիքը հաշվի առնելու։

Լրագրողների հետ օրինակելի հայրն արդեն այնքան էլ բազմախոս չի եղել։ Նա հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել միջադեպը։ Երբ նրան տեղեկացրել են, որ ոստիկանները ստուգումներ են նախաձեռնել, պատասխանել է միայն մեկ բան. - Դե, թող ստուգեն։ Բացառված չէ, որ հոլովակով կհետաքրքրվեն նաեւ Մոսկվայի Պետավտոտեսչության աշխատակիցները։ Տղամարդուն կարող է տուգանքի տեսքով վարչական պատիժ սպառնալ։



© NEWS.am STYLE