«Տուն ենք գնում». Ստաս Պիեխայի՝ ծեծի ենթարկված որդուն դուրս են գրել հիվանդանոցից

20:05   23 հուլիսի, 2021

Երգիչ Ստաս Պիեխայի որդուն, որը վնասվածքներ էր սստացել ծեծի արդյունքում, դուրս են գրել հիվանդանոցից։ Այդ մասին Ինստագրամի իր էջում հայտնել է երեխայի մայրը՝ Նատալյա Գորչակովան։ Նրա խոսքով՝ այժմ երեխան, որը տուժել էր ֆուտբոլային մրցավարի կնոջ՝ Իրինա Բեզբորոդովայի գործողությունների արդյունքում, կբուժվի տանը։

«Պետյան տեղափոխվել է ամբուլատոր բուժման։ Այնպես որ, տուն ենք գնում, վերջապես տուն ենք գնում»,- հայտնել է Պիեխայի նախկին կինը։

View this post on Instagram

A post shared by Natalia Knyaginya (@knyaginya)

Նա բժիշկներին շնորհակալություն է հայտնել պրոֆեսիոնալիզմի, ուշադրության եւ որդու հանդեպ ջերմ վերաբերմունքի համար։ Գորչակովան ընդգծել է, որ այժմ երեխան ուժերը կվերականգնի տանը, իսկ Ռոշինոյի տան մասին կարելի է ժամանակավորապես մոռանալ։

«Տեղի ունցածից հետո հարեւությունն այնքան էլ անվտագ չի թվում եւ ընդհանուր առմամբ չեմ կարծում, որ մեր ընտանիքին հիմա այնտեղ հարմար լինի»,- նշել է Պիեխայի նախկին կինը։

Երկրպագուներն ուրախացել են տղայի համար եւ հույս հայտնել, որ Բեզբորոդովան արժանի պատիժ կկրի։



© NEWS.am STYLE