«Քավոր եւ քավորկին»․ Լուսինե Թովմասյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

22:41   23 հուլիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Արթուրի հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Լուսինեն արծաթափայլ  վերնամասով հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Գեղեցկուհու ալիքավոր հարդարված մազերն արձակված են, երեկոյան արտահայտիչ շպարով է, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Լուսինեն կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ վզնոց եւ ականջօղեր։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Քավոր եւ քավորկին»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել են Մոսկվայում։ Լուսինեն եթերային զգեստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Լուսինեն արձակել էր ուղիղ հարդարված մազերը, բնական դիմահարդարում էր ընտրել։ «Հաջորդը թռիչքն է»,- մեկնաբանություններում գրել էր Լուսինեն։



© NEWS.am STYLE