Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան՝ «Ti Ti Ti»

20:32   23 հուլիսի, 2021

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է իր նոր՝ «Ti Ti Ti» երգի տեսահոլովակը։ «Այս երգը ստեղծվել է Լիլիթ Հովհաննիսյանի առաջին հղիության ժամանակահատվածում և նվիրված է երգչուհու ապագա երեխային։

Շատ աղջիկներ հղիության ընթացքում ունենում են և՛ ֆիզիկական, և՛ ինչու ոչ նաև հոգեբանական որոշ խնդիրներ (սկսած սրտխառնոցից ու տարաբնույթ ցավերից մինչև զանազան դեպրեսիաներ և այլն) ու այս տեսահոլովակը գուցե դրական ու ուրախ էմոցիաներ կարթնացնի նրանց մոտ», - գրված է երգչուհու Youtube-յան պաշտոնական ալիքում:



© NEWS.am STYLE