«Տարբեր սերեր»․ Արեւիկ Ուդումյանն ամուսնու եւ որդու հետ

10:46   24 հուլիսի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու եւ որդու հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Արեւիկն ու ամուսինը ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկը կրում է ուսերը բաց, վարդագույն երանգի երեկոյան զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, մաղմ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցը, փոքրիկ պայուսակը, վզնոցը։

«Տարբեր սերեր», հրապարակմանը կից գրել է նա, ապա հավել է «#մենք #familytime» հեշթեգերը։

«Ինչքա՜ն սիրուն եք», «Գեղեցիկ օրինակելի ընտանիք», «Լիքը -լիքը ՍԵՐ», - գրել են հետեւորդները։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արեւիկը կրում էր փիրուզագույն երանգի վերնաշապիկ։ Նրա մազերը հավաքված էին, նուրբ շպարով էր, իսկ կերպարը համադրել էր արեւապաշտպան ակնոցի եւ աքսեսուարների հետ․ գունավոր ու թրենդային վզնոցներ։ Հրապարակմանը կից Արեւիկը գրել էր․ «Ջուր, թե՞ սարեր, բնություն»։



© NEWS.am STYLE