Արփինե Իսրայելյանն անճանաչելի կերպարում

12:40   24 հուլիսի, 2021

Երիտասարդ դերասանուհի Արփինե Իսրայելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ներկայանալով ամբողջովին կերպարանափոխված։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում Արփինեն սպորտային կերպարում է․ կրում է մախրագույն երանգի սպորտային կոստյում, մարզակոշիկներ։ Նրա գանգուր մազերն արձակված են, առանց շպարի է։ Հրապարակումը դերասանուհին չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփինեն վառ ու արտահայտիչ դիմահարդարմամբ էր․ ընդգծված աչքեր, մուգ երանգի շրթունքներ, ընտրել էր սադրիչ սանրվածք։ Նա կրում էր սեւ շապիկ, նույն երանգի կաշվե տաբատ։ Կերպարն ամբողջացրել էր ոճային ու օրիգինալ ականջօղը։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE