Հրդեհ Բեյոնսեի առանձնատանը. ով կարող էր վնասել երգչուհուն

10:13   24 հուլիսի, 2021

Օրեր առաջ Նոր Օռլեանի Բեյոնսեի եւ Ջեյ Զիի առանձնատանը հրդեհ է բռնկվել, 22 հրշեջներ արձագանքել են միջադեպին: Միջադեպն արդեն հետաքննվում է որպես հնարավոր հրկիզում։

Ըստ Nola.com-ի տվյալների, Նոր Օռլեանի հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ իմացել է հրդեհի մասին այն բանից հետո, երբ չորեքշաբթի երեկոյան ժամը 6:20-ին տան հրդեհային ահազանգերից մեկը ակտիվացել է: Հաղորդվել է, որ Գարդեն-Դիսթրիքթի շրջանում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է երկու ժամ անց, եւ, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Ոստիկանության աշխատակիցները նաեւ ահազանգ են ստացել մոտակայքում կասկածելի մարդու մասին:

Ոստիկանության դեպարտամենտի Հանրային տեղեկատվության վարչության հայտարարության համաձայն՝ արտակարգ իրավիճակների քաղաքային ծառայության աշխատակիցները դա դասակարգել են որպես հրկիզում: Թեեւ հրդեհի ծագումը դեռեւս պաշտոնապես չի բացահայտվել, աղբյուրը հայտնել է Nola-ին, որ, ըստ երեւույթին, այն սկսվել է խոհանոցում, որտեղ հրշեջները գրքեր են գտել վառարանում, իսկ տանը նաեւ տեսել են բենզինի տարա:

Հրշեջ ծառայության ներկայացուցիչը New York Post թերթին պատմել է. «Եթե նրանք ժամանակին չհասնեին այնտեղ, ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել։  Դա պատմական տուն է»։ Վնասի արժեքը դեռեւս հայտնի չէ։

Նշենք, որ 2015 թվականից 2,4 մլն դոլար արժողությամբ տունը պատկանում է Sugarcane Park LLC անունով կառավարող ընկերությանը, որի մենեջերը հանդիսանում է Բեյոնսեի մայրը՝ Թինա Նոուլզը: Տունն ունի վեց ննջասենյակ եւ վեց սանհանգույց. Realtor.com-ը պնդում է, որ15 200 քառակուսի մետր տարածք ունեցող այս գրավիչ շենքը կառուցվել է 1927 թ.,։ Կայքում ասվում է, որ մինչ 2000 թվականն այն բնակելի տան վերածելը շենքը օգտագործվել է բալետի թատերախմբի կողմից։

Հրդեհը հաջորդել է այն հաղորդագրություններին, որ երգչուհին մարտին կորցրել էր ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ թանկարժեք իրեր՝ իր պահեստներ կատարած այցից հետո:

Աղբյուրը՝ Peopletalk.ru

Լուսանկարները՝ Nola.com/Getty Images



© NEWS.am STYLE