Ատլանտայում հուլիսի 22-ը սահմանել են Քանյե Ուեսթի օր

12:16   24 հուլիսի, 2021

Ատլանտայի բնակիչները (Ջորջիա նահանգ) այնքան են սիրում իրենց հայրենակից Քանյե Ուեսթին, որ երեկ Mercedes-Benz Stadium-ում անշլագ են ապահովել, որտեղ երաժիշտը ներկայացրել է իր նոր՝ Donda ալբոմը: Այն նվիրված է Քանյե մորը՝ Դոնդեին, որի մահը 2007թ․-ին ռեփերի համար ուժեղ հարված է եղել։ Հազարավոր երկրպագուներից բացի Ուեսթի համար կարեւոր իրադարձությանը ներկա են եղել նրա կինը՝ Քիմը, երեխաների եւ քրոջ՝ Քլոեի հետ, իսկ հանդիսատեսի համար անակնկալներից մեկը դարձել է Քանյեի մտերիմ ընկերոջ՝ Ջեյ Զիի հետ զուգերգը, որի հետ երաժիշտը վիճած է եղել մոտ տասը տարի:

Երբ շոուն ավարտվել է, Ատլանտայի իշխանությունները Քանիեին մի քանի նվեր են մատուցել կուլիսների ետեւում: Նախ, վկայականը, որ հուլիսի 22-ը քաղաքում այսուհետ Քանիե Ուեսթի օրն է լինելու։ Սակայն, հնարավոր է, ռեփերի համար ավելի մեծ պատիվ է դարձել քոլեջի պարգեւը, որտեղ Դոնդան երկու տարի աշխատել է որպես դասախոս. պատվոգրով աշխատակազմն իր հարգանքն է հայտնել Ուեսթի մայրիկին եւ ընդգծել նրա վաստակը: TMZ-ի աղբյուրները հայտնում են, որ Քանյեի ընտանիքը նրա կողքին է եղել պարգեւների հանձնման ժամանակ։ Երաժիշտը զգացված է եղել, անգամ արտասվել է։

 

Աղբյուրը՝ Super.ru

Լուսանկարները՝ Getty Images/ 451Photo



© NEWS.am STYLE