Բրիթնի Սփիրսի սիրեցյալը ծաղրել է իրենց նշանադրության մասին լուրերը

15:25   24 հուլիսի, 2021

Բրիթնի Սփիրսն օրերս սիրեցյալ Սեմ Ասգարիի հետ նշանադրության մասին լուրեր էր տարածել։ Հանրության մեջ երգչուհուն նկատել են ադամանդե մատանիով՝ նրա հոր խնամակալության դեմ պայքարի ֆոնին։

Իսկ այժմ 27-ամյա դերասանն ու մոդելը մեկնաբանել է լուրերը, երբ նրան նկատել են Լոս Անջելեսում այս շաբաթ։ Լուսանկարիչն ասել է Սեմին. «Շնորհավորում ենք նշանադրության կապակցությամբ։ Մենք Բրիթնիին տեսանք մեծ քարով գեղեցիկ մատանիով։ Երեւում է, լավ ես աշխատել»։

Սեմը կատակով պատասխանել է․ «Այո, ընկերս։ Մարդիկ չգիտեն, բայց մենք արդեն ամուսնացած ենք մոտ հինգ տարի։ Գիտես, մենք գաղտնի ամուսնացել ենք Հավայան կղզիներում։ Սա վարկածներից մեկն է։ Ես չգիտեմ, բայց դա տեսնում եմ թերթերում։ Եվ մենք ունենք երկվորյակներ»։ Լուրերն ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը։

Մոտ մեկ ամիս առաջ Բրիթնի Սփիրսը տագնապալի հայտարարություններ է արել հազվադեպ դատական նիստի ժամանակ, այդ թվում՝ այն մասին, որ իրեն արգելել են հեռացնել պարույրը, որպեսզի կարողանա երեխաներ ունենալ իր բոյֆրենդ Սեմ Ասգարիից։ Փոփ աստղը նաեւ պնդում էր, որ իրեն արգելել են ամուսնանալ։

Հիշեցնենք, որ Ասգարին եւ Սփիրսը միասին են 2016թ․-ից ի վեր, երբ ֆիթնես մարզիչը հայտնվել է իր Slumber Party երաժշտական տեսահոլովակում: «Ես ոգեւորված էի, որ հանդիպեցի բոլոր ժամանակների մեծագույն արտիստներից մեկին։ Նա ինձ բոլորից շատ է մոտիվացնում։ Ես միշտ կաջակցեմ նրան։ Սա եւս մեկ օրհնություն է, որ եղավ ինձ հետ», - ասել էր Ասգարին։

Աղբյուրը՝ Peopletalk.ru

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE