Գոյացություն դեմքի հատվածում․ 70-ամյա Օլեգ Գազմանովը վիրահատության է ենթարկվել

14:11   24 հուլիսի, 2021

Ռուս երգիչ Օլեգ Գազմանովը, որը վերջերս նշել էր իր 70-ամյակը, վիրահատության է ենթարկվել․ նրա դեմքի վրա գոյացություն է եղել։ Այս մասին հայտնում է Teleprogramma.pro-ն։

Ճակատիս ես ունեի մի բշտիկ, ճարպային, բայց հեռացրեցին այն: Բայց գեղարվեստական իմաստով պլաստիկ վիրահատություններ չեմ ունեցել։ Ուզում եմ ասել, որ իմ մարմինն ավելի երիտասարդ տեսք ունի, քան իմ դեմքը, դա հաստատ. Ներարկում ես չեմ արել, - ընդգծել է Գազմանովը։

Երաժիշտը հայտնի է հիանալի ֆիզիկական տվյալներով, վարում է առողջ ապրելակերպ։ Արտիստը պնդում է, որ «հավերժական երիտասարդության» գաղտնիքը կայանում է կանոնավոր ծանրաբեռնվածության մեջ գտնվելը. երգիչը վաղուց է զբաղվում sup-սերֆինգով եւ նույնիսկ բացել է սեփական դպրոցը, որտեղ ինքն է սովորեցնում այդ մարզաձեւը:

Կատարողը նշում է, որ երբեք պլաստիկ վիրահատություններ կամ «գեղեցկության ներարկումներ» չի արել։ Ավելին, Գազմանովն արդեն 40 տարի է նույն մարզումներն է անում ՝ վստահեցնելով, որ այդ ամբողջ ընթացքում քաշը չի փոխվում։



© NEWS.am STYLE