Սերգեյ Բեզրուկովը հինգերորդ անգամ հայր է դարձել

11:05   24 հուլիսի, 2021

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի դերասան Սերգեյ Բեզրուկովը հինգերորդ անգամ հայր է դարձել: Այս մասին նա պատմել է Instagram-ի իր էջում։

«Անեչկան ծննդաբերեց որդուս՝ Վասիլիին։ Ուռա։ Մենք ավելի շատացանք: Շնորհակալություն, հարազատս», - գրել է դերասանը։

Սա Բեզրուկովի եւ նրա երկրորդ կնոջ՝ Աննա Մատիսոնի երրորդ երեխան է, նրանք ունեն նաեւ դուստր՝ Մարիամը եւ որդի՝ Ստեփանը։ Դերասանուհի Քրիստինա Սմիրնովայից Բեզրուկովն ունի երկու երեխա:



© NEWS.am STYLE