«Պապայի աղջիկ»․ Արմեն Պետրոսյանը 18-ամյա դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել

14:51   24 հուլիսի, 2021

Շոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի դուրսը օրերս նշել է ծննդյան օրը։ Մենչի դուստրը 18 տարեկան է դարձել, ինչի առիթով ընտանիքը երեկույթ կազմակերպել։

Այսօր Արմեն Պետրոսյանն իր Instagram-ում ծննդյան օրն արված լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ավագ դստեր՝ Էլինայի հետ։ «Պապայի աղջիկ», - հրապարակմանը կից գրել է Արմեն Պետրոսյանը, իսկ հետեւորդները բազում դրական խոսքեր ու մաղթանքներ են ուղղել պրոդյուսերի դստերը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Արմեն Պետրոսյանը պատկերված էր կնոջ հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ «Հարսանիք»,- հրապարակումը մակագրել էր դերասանը՝ օգտագործելով «Հայաստան», «Երեւան» հեշթեգերը։ Մեկնաբանություններում հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել զույգին։



© NEWS.am STYLE