Աթենա Մանուկյանն՝ առանց շպարի

15:52   24 հուլիսի, 2021

Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը նոր լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացնելով իր բնական կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Աթենան առանց շպարի է։ Երգչուհին կրում է վառ երանգի լողազգեստ։ Նրա թաց մազերն արձակված են։ Հրապարակմանը կից Աթենայի երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան․ «Դու շպարի կարիք չունես, բնական շատ գեղեցիկ ես», «քնքուշ աղջիկ»։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի «20 փաստ» խորագրի շրջանակներում Աթենան, պատասխանելով հարցին, թե ովքեր կամ ինչն են նրան ոգեշնչում, ասել էր. «Ինձ կարող են ոգեշնչել ամենօրյա փոքրիկ բաները, որոնք ինձ հիշեցնում են, թե որքան օրհնված եմ ես: Իհարկե, ինձ շատ են ոգեշնչում նաեւ երկրպագուներս. նրանք ինձ առաջ գնալու ուժ են տալիս, եւ ես նրանց շատ եմ սիրում»։



© NEWS.am STYLE