Քանյե Ուեսթի երկրպագուն 3333 դոլարով ալբոմի շնորհանդեսից օդ է վաճառում

18:19   24 հուլիսի, 2021

Քանյե Ուեսթի երկրպագուն փորձում է ոչ ավանդական եղանակով մի քանի հազար դոլար վաստակել «Donda» նոր ալբոմի շնորհանդեսից հետո: Այս մասին պատմել են երգչի՝ Photos of Kanye West-ի ֆան-էջում։

Ուրբաթ օրը համացանցում սկսվել է տարածվել eBay-ի հայտարարության փաթեթը, ըստ որի միջոցառման օդի մեկնարկային գինը 3333,33  դոլար է, գումարած 4 դոլար՝ առաքման համար։ Խաղադրույքների համար մնացել է չորս օր։

Սա առաջին դեպքը չէ, երբ Քանյեի երկրպագուն փորձում է վաճառել «փաթեթավորված» օդը. դեռ 2015թ․-ին ինչ-որ մեկն ավելի քան 60 հազար դոլար է վաստակել՝ օդ վաճառելով «Ye's Yeezus Tour» շրջագայությունից, որը սկսվել է 2013թ․-ի հոկտեմբերին եւ ավարտվել 2014թ․-ի սեպտեմբերին:

 

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE