Վիկա Մարտիրոսյանն ու ամուսինը մկրտել են իրենց որդուն (ֆոտո)

18:44   24 հուլիսի, 2021

Այսօր տեղի է ունեցել պարուհի Վիկա Մարտիրոսյանի որդու՝ Լեւոնի մկրտության արարողությունը: «Ամարաս» պարային համութի գեղարվեստական ղեկավարն Instagram-ում ընտանեկան լուսանկար է հրապարակել ու հետեւորդներին հայտնել իր համար կարեւոր օրվա մասին:

«Ամենաերջանիկ օրերից: Լեւոնս այսօր դարձավ իսկական հայ քրիստոնյա: Շնորհավոր Սուրբ Մկրտություն, իմ տղա: Աստծո ձեռքը թող միշտ քեզ վրա լինի»,-գրել է պարուհին:

Հիշեցնենք, որ օրերս կայացել է «Ամարաս»-ի հաշվետու համերգը, որի ընթացքում բեմ է բարձրացել նաեւ Լեւոնը:



© NEWS.am STYLE