«Այսօր իրականացրի նրա երազանքը». Գոհար Ավետիսյանի շքեղ անակնկալը՝ եղբորը (ֆոտո)

19:25   24 հուլիսի, 2021

Մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն իրականացրել է ավագ եղբոր երազանքը՝ նրան նվիրելով Mercedes-Benz  մակնիշի ավտոմեքենա: Inatagram-ում արված իր հրապարակման մեջ Գոհարը խոստովանել է, որ տարիներ առաջ երազել է հարազատներին նման անակնկալներով ուրախացնելու մասին, ու հորդորել հետեւորդներին երբեք չդավաճանել սեփական երազանքներին:

«Մանկությանս տարիներին, երբ տարբեր տեսանյութեր էի դիտում, որոնցում որդին ավտոմեքենա էր նվիրում հորը, ես ինքս ինձ ասում էի, որ մի օր ես էլ կարող եմ այդպես անել: Դա ինձ մոտ ստացվեց, բայց այն, որ ինձ կհաջողվեր երջանկություն պարգեւել իմ բոլոր եղբայրներին, քույրերին, մորս, հորս ու բոլոր սիրելիներին, ես չէի պատկերացնի: Այսօր ես իրականացրի իմ ավագ եղբոր՝ Վահեի երազանքը՝ նրան նվիրելով իր երազանքի ավտոմեքենան: Թող յուրաքանչյուրը, ով կարդում է այս հրապարակումը, հասնի իր նպատակներին: Անհնարին ոչինչ չկա, ամեն ինչ մեր ձեռքերում է, կարեւորը՝ պետք է հավատալ լավին՝ անկախ ամեն ինչից ու երբեք չդավճանաել երազանքին»,-գրել է Գոհարը:

Հարազատներից բացի՝ Գոհարը, պարբերաբար, երջանկության րոպեներ է պարգեւում բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Օրինակ՝ օրեր առաջ դիմահարդարը տեսանյութ էր հրապարակել, որում կերպարանափոխել է հրդեհի հետեւանքով տուժած մի կնոջ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

«Ամեն օր մենք բողոքում ենք ինքներս մեզնից, մեր արտաքինից, մեր կյանքից, մեր մեջ թերություններ ենք փնտրում, անընդհատ մեզ ինչ-որ բանի համար հայհոյում եւ մոռանում ենք, պարզապես, գնահատել կյանքն ու վայելել այն։ Այսօր ուզում եմ ձեզ ապացուցել, որ մենք, ուղղակի, առիթ չունենք բողոքելու կյանքից»,-նշել է Գոհարը:



© NEWS.am STYLE