Դավան ժամադրությունների է հրավիրել «Դոմ-2»-ի մասնակիցներին

20:08   24 հուլիսի, 2021

Օլգա Բուզովային փոխարինելով՝ 28-ամյա Մանուկյանը նախագծում լարվածության աստիճանը չի նվազեցնում։ Շատերը անհանգստանում էին, թե ինչպես Դավան իրեն կդրսեւորի հաղորդավարի դերում։ Ռեփերն արագ հաղթահարել է հանրության կասկածները եւ հեշտությամբ հարմարվել է նախկինի տեղում:

Օրերս նա շոուի միայնակ աղջիկներին հրավիրել է ժամադրության։ Զրույցի ընթացքում նա փորձել է պարզել, թե որ տղաներն են դուր գալիս աղջիկներին։ Զախարովան հեռանալուց հետո Մանուկյանին ամեն տեսակի ուշադրության նշաններ է ցույց տվել, որոնց նա պատասխանել է փոխադարձությամբ։ Հաղորդավարը Յանայի հետ պայմանավորվել է առանց տեսախցիկների ժամադրության մասին։ Երկրպագուները փորձում են գուշակել, թե ինչով կավարտվի հանդիպումը։

Ответит ли Дава Захаровой настоящей взаимностью?

Յանայի անձնական միկրոբլոգում հրապարակել է Դավայի հետ լուսանկար եւ երկրպագուների հետ կիսվել իր իդեալական տղամարդու դիմանկարով: Աղջիկը թվարկել է այն հատկանիշները, որոնք պետք է ունենա իր ապագա ընտրյալը... Պայծառ աչքերով, բարձրահասակ, սպորտային, խելացի, բարի, մարդամոտ, հոգատար, գրավիչ, ուրախ, ստեղծագործ, նորաձեւ, նրբանկատ, ռոմանտիկ, հետաքրքիր անձնավորություն, ուժեղ»։

Երկրպագուները Մանուկյանի հետ արված լուսանկարն ակնարկ են համարել, որ հենց նա է մոտ Զախարովայի իդեալի նկարագրությանը։ Շատերը հետաքրքրվել են, թե արդյոք աղջիկը համակրում է հաղորդավարին, ինչին նա անկեղծորեն պատասխանել է, որ իրեն դուր է գալիս Դավան:

Հետեւորդներն ուրախացած սեւահեր աղջկա խոստովանությունից համարել են, որ երիտասարդները համապատասխանում են միմյանց․ «Դուք լավ զույգ կլինեք», «Շատ գեղեցիկ զույգ կլինեք, շատ եք համապատասխանում միմյանց»։

Աղբյուրը՝ Starhit.ru



© NEWS.am STYLE