21:21 8 հոկտեմբերի, 2013Օրերը գնալով կարճանում են ու գունագեղ աշունը աստիճանաբար զիջում իր տեղը միապաղաղ ձմռանը: Սակայն մենք կարող ենք մեր առօրյային հաղորդել գունեղ երանգներ:

2013-2014թթ-ին մատնահարդարման ասպարեզում հիմնականում տիրապետող կլինեն ամառային գույները: Առանձնապես հարգի կլինի կարմիրը` մասնավորապես նրա մուգ երանգները: Ավելի վեհաշուք ու անկրկնելի տեսք ունենալու համար խորհուրդ է տրվում ընտրել համապատասխան գույնի շրթներկ:


Այս սեզոնին մոդայիկ է նաեւ մուգ կապույտը: Թերեւս, մանուշակագույնն ու մուգ շագանակագույն նույնպես պետք չէ անտեսել, եթե իհարկե ամռան ընթացքում չեք ձանձրացել նրանցից:

Նորաձեւության միտումները իրենց արտահայտությունն են գտել նաեւ մատնահարդարման ասպարեզում: Անկողնային ելեւէջներն ու ոսկու, բրոնզի, քրոմի, պողպատի մետաղական նրբերանգները կհաղորդեն ձեր կերպարին առեղծվածային ու խորը իմաստ:

Իսկ ավելի խիզախների համար դիզայներները առանձնացրել են ֆրանսիական մատնահարդարման նոր տարբերակներ: Ոչ մեկը չի ասել, որ եղունգի ծայրը պետք է անպայման սպիտակ լինի: Ուստի, կարող եք ընտրել ձեզ հոգեհարազատ ինչ-որ նրբերանգ, ասենք` սեւ կամ մուգ մանուշակագույն: Բայց այս դեպքում եղունգի հիմնական մասի համար անհրաժեշտ կլինի ընտրել համապատասխան նրբերանգ:


Հիշեցնենք, որ նորաձեւ մանիկյուրը կարող է լինել հոյակապ աքսեսուրար: