Արմինկան՝ քնքուշ կերպարում

21:47   24 հուլիսի, 2021

Երգչուհի Արմինկան նոր, սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է քնքուշ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին կրում է սպիտակ վերնաշապիկ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից հետեւորդներից հետաքրքրվել է․ «Ի՞նչ եք պատասխանում սովորաբար՝«ո՞նց ես» հարցին»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին առանց շպարի էր, արձակել էր մազերը։ «Ինչու՞ էսքան փուչ դարձավ էս աշխարհը… Ո՞նց քանդվեց ամեն բան՝ աչքներիս առաջ… Ինչո՞ւ, ի՞նչ եք կարծում»,- մեկնաբանություններում գրել է նա։



© NEWS.am STYLE