«Էլեգանտ»․ Հասմիկ Խոջյանի լուսանկարը

22:38   24 հուլիսի, 2021

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հետեւորդներին ներկայացել է երեկոյան կերպարում։

View this post on Instagram

A post shared by Hasmik Khojyan Հասմիկ Խոջյան (@hasmikkhojyan)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարներում Հասմիկը կրում է սպիտակ գույնի, ուսը բաց, ոտքի հատվածում համարձակ բացվածքով զգեստ, ինչը համադրել է բարձրակրունկների հետ։ Նրա գեղեցիկ հարդարված մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից նա հետեւորդներին խնդրել է մեկնաբանել լուսանկարը, որոնց էլ իրենց հերթին բազում հաճոյախոսություններ են ուղղել՝ գրելով․ «Էլեգանտ»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Հասմիկը կապույտ գույնի, միջին երկարությaն զգեստ էր կրում։ Երիտասարդ դերասանուհին այն համադրել էր սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Հասմիկն արձակել էր ուղիղ հարդարված մազերը։ «Այս նկարները նկարված են հեռախոսով, եւ ոչ մի տեսակի ֆոտոշոփ չկա, նույնիսկ գունային։ Անկեղծություն կա այստեղ։ Սիրում եմ անկեղծ ամեն ինչը՝ մարդկանց, իրավիճակները, հարաբերությունները... Դա է պատճառը, որ իմ շրջապատում միայն անկեղծ մարդիկ են։ Նույնիսկ հետեւորդներս են ամենաանկեղծ մարդիկ, վստահ եմ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE