«Թող Աստծո օրհնությունը մշտապես քեզ հետ լինի, իմ Միլա»․ Սիլվա Հակոբյանը կիսվել է դստեր մկրտության կադրերով

23:46   24 հուլիսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը եւ նրա ամուսինը՝ Նորայրը, մկրտել են իրենց դստերը՝ Միլային։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում պատկերված են Սիլվան, նրա ամուսինը, դուստրը, մկրտության կնքահայր՝ հայտնի վարսահարդար Գեորգի Կոտն ու նրա կինը։ Ջերմ լուսանկարներին կից տաղանդավոր երգչուհին գրել է․ «Թող Աստծո օրհնությունը մշտապես քեզ հետ լինի, իմ Միլա»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր դստեր՝ Միլայի հետ։ «Ես ու Միլան ձեզ լավ օր ենք ցանկանում»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։ Սիլվան զոլավոր շապիկ էր ընտրել, արձակել մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։



© NEWS.am STYLE