Ջոլիի նոր հաղթանակը. դերասանուհին Բրեդ Փիթից կարող է երեխաների նկատմամբ խնամակալության իրավունք ստանալ

10:16   25 հուլիսի, 2021

Դատավորը, որը վերջակետ դրեց նախկին ամուսիններ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի վեճերին, հեռացվել է նրանց գործից: Հիշեցնենք, որ հենց նա է որոշել, որ Փիթն իրավունք ունի համատեղ խնամել զույգի հինգ անչափահաս երեխաներին՝ չնայած դերասանուհու առարկություններին։ Այսպես ավարտվեցին 2018 թվականից ձգվող դատավարությունները, բայց, հավանաբար, այժմ այս պատմության մեջ սկսվում է նոր գլուխ։

Լսումների ընթացքում Ջոլին պնդել է, որ դատավորը կողմնապահ է եղել եւ ավելի վաղ իրավաբանական հարցերով խորհրդատվություն է տվել Փիթին: Բացի այդ, Էնջին դժգոհ է մնացել, որ իր երեխաներին թույլ չեն տվել ցուցմունք տալ դատարանում: Հենց նա է պահանջել փոխարինել խնամակալության գործով դատավորին, եւ այժմ նրա խնդրանքը բավարարվել է։

 «Փաստերը չեն փոխվել։ Կան բազմաթիվ ապացույցներ, որոնք ստիպել են դատավորին եւ ցուցմունքներ տված շատ փորձագետների գալ հստակ եզրակացության, թե ինչն ավելի լավ կլինի երեխաների համար: Մենք կշարունակենք մանրամասն տեղեկությունների հիման վրա իրավաբանորեն ամեն ինչ անել, որպեսզի երեխաների համար ավելի լավ լինի», - ասել է Բրեդ Փիթի ներկայացուցիչը։

 

Աղբյուրը՝ Super.ru



© NEWS.am STYLE