Բրիթնի Սփիրսը կիսամերկ լուսանկար է հրապարակել

11:09   25 հուլիսի, 2021

Բրիթնի Սփիրսը ուրախացնում է իր երկրպագուներին եւ բոլոր նրանց, ովքեր անհանգստացած էին աստղի վիճակով: Վերջերս նա իր Instagram-ում առաջին անգամ գործարկել է #freebritney հեշթեգը, որի ներքո երկրպագուները եւ գործընկերները իրենց աջակցությունն են հայտնել Սփիրսին, իսկ այժմ եկել է անկեղծ լուսանկարների ժամանակը:

Երգչուհին, որը շարունակում է պայքարել իր հոր խնամակալությունից ազատվելու համար, լուսանկար է հրապարակել, որտեղ մերկացրել է կուրծքը։ Նա ձեռքերով փակում է այն: Հրապարակման ներքո անմիջապես ցնծացել են հիացական մեկնաբանությունները. աչքի է ընկել նույնիսկ Փերիս Հիլթոնը։ Իսկ ոմանք կարծում են, որ Սփիրսը որոշել է գերազանցել լայքերի ռեկորդը՝ 6 ժամում դրանք արդեն հավաքել են ավելի քան 1,5 միլիոն:



© NEWS.am STYLE