Հայտնի է «Ласковый май» եւ «Руки вверх!» խմբերի համահիմնադիր Մուսկատինի մահվան պատճառը

12:16   25 հուլիսի, 2021

«Ласковый май» խմբի պրոդյուսեր Ալեքսեյ Մուսկատինի մահվան պատճառն արյան քաղցկեղն է եղել։ Այդ մասին РЕН ТВ -ին տված հարցազրույցում պատմել է երաժշտական խմբի հիմնադիր Անդրեյ Ռազինը։

Ռազինի խոսքով՝ Մուսկատինը գրեթե մինչեւ մահ իրեն լավ է զգացել։

Լյոշան մինչեւ վերջին օրերը, ես վերջերս խոսել եմ նրա հետ, անմիջապես վիրահատությունից առաջ, իրեն լավ էր զգում․․. Նա նույն հիվանդությունն ուներ, ինչ իմ երկրորդ կինը։ Ես նրան հույս էի տալիս, բայց բժիշկները չկարողացան օգնել նրան», - ասել է պրոդյուսերը:

Պրոդյուսեր Ալեքսեյ Մուսկատինի մահվան մասին հայտնի է դարձել հուլիսի 24-ին։ Նա 59 տարեկան էր։



© NEWS.am STYLE