Ջենիֆեր Լոպեսն իր ծննդյան օրը հրապարակել է Բեն Աֆլեքի հետ համբույրի լուսանկարը

14:07   25 հուլիսի, 2021

Ջենիֆեր Լոպեսը կենդանի օրինակ է այն բանի, որ 52 տարեկանում կյանքը նոր է սկսվում։ Երգչուհին իր ծննդյան օրը նշել է զբոսանավի վրա՝ բիկինիով ցուցադրելով այնպիսի ցնցող կազմվածք, որ երկրպագուների շունչը կանգնել է: Սակայն Ջեյ Լոյի գլխավոր նվերն այդ օրը նոր սերն է դարձել։ Ավելի ճիշտ, հինը: Փոփ դիվան կրկին վերամիավորվել է իր նախկին փեսացու՝ Բեն Աֆլեկի հետ: Լոպեսն ու Աֆլեքը հանդիպում են արդեն մի քանի ամիս, սակայն մինչ օրս հանրությունից թաքցրել են իրենց զգացմունքները։ Հիմա էլ Ջենիֆերը որոշել է պաշտոնապես հայտարարել, որ իրենք զույգ են։ Instagram-ում նա հրապարակել է լուսանկար, որում նա կրքոտ համբուրվում է Բենի հետ:

Կադրում Աֆլեքը մեղմ գրկել է բիկինիով Ջենիֆերին։ Նույն հանդերձանքով Լոպեսը ֆոտոսեսիա է կազմակերպել զբոսանավի տախտակամածի վրա։ Արդյունքում ստացված կադրերով նա կիսվել է Instagram-ի իր էջում։ Ընդամենը երեք ժամվա ընթացքում նրա հրապարակումը հավաքել է ավելի քան երեք միլիոն լայք եւ հարյուր հազարավոր շնորհավորանքներ:

Իր ծննդյան օրը Ջեյ Լոն որոշել է նշել Լազուրե ափին՝ Սեն Տրոպեում։ Նրանք Աֆլեքի հետ 110 մլն դոլար արժողությամբ մեգա-զբոսանավ են վարձակալել։ Ֆրանսիա Բենն ու Ջենը ժամանել են մասնավոր ինքնաթիռով։

 

Աղբյուրը՝ Kp.ru



© NEWS.am STYLE