Անաստասիա Վոլոչկովան առաջին անգամ պատմել է իր հիվանդության մասին

15:03   25 հուլիսի, 2021

Անաստասիա Վոլոչկովան օրերս մեկնել է հանգստի։ Այս անգամ բալետի պարուհին մեկնել է արեւոտ Հունաստան։ Նա բնակվում է շքեղ վիլլայում, ընդունում է արեւային վաննաներ, լողում է եւ ցուցադրում իր բազմաթիվ միկրո բիկինիները։

Անաստասիան վերջերս տված հարցազրույցում բացահայտել է կրքերի մասին ճշմարտությունը։ Վոլոչկովան հավաստիացրել է, որ ոչ մի սիլիկոն չունի։ Ընդ որում, շտապել է խոստովանել հիվանդության մասին։

«Ես շատ տհաճ եւ դրամատիկ պայմաններում հորմոնալ խանգարում եմ ունեցել, եւ այնպես է ստացվել, որ կուրծքս աճել է։ Շատերը չեն հավատում, որ դրանք պլաստիկ վիրաբույժների պտուղները չեն, այլ Աստծուց է տրված», - հայտարարել է նա RTVI -ի «Լեգենդը» YouTube-յան շոուի ժամանակ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հարկ է նշել, որ հիվանդության սկզբում ոչ մի ախտանիշ չի եղել։ Դյուրագրգռությունը, հանկարծակի քաշի ավելացումը, հոգնածությունը շատերը վերագրում են սթրեսին, քանզի, որպես կանոն, հորմոնալ խանգարման իրական պատճառը բացահայտելն այնքան էլ հեշտ չէ եւ հասանելի է միայն մասնագետներին։ Սակայն եթե չհետեւել, ապա հնարավոր են շատ լուրջ հետեւանքներ։ Հորմոնալ խափանման բարդությունների թվում են օստեոպորոզը, շաքարային դիաբետը եւ նույնիսկ ուռուցքային հիվանդությունները:



© NEWS.am STYLE