«Կնոջ արտաքինը կարեւոր է, սակայն ավելի կարեւոր է, թե ինչպես է կինը ներկայացնում իրեն»․ Լուսինե Թովմասյան

14:37   25 հուլիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում գեղեցկուհին նուրբ շպարով է, ալիքավոր հարդարված մազերն արձակված են։ «Կնոջ արտաքինը կարեւոր է, սակայն ավելի կարեւոր է, թե ինչպես է կինը ներկայացնում իրեն։ Համաձա՞յն եք ինձ հետ», քնքուշ կադրը մակագրել է երկու երեխաների մայրիկը։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր ամուսնու հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Լուսինեն արծաթափայլ  վերնամասով հագուստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Գեղեցկուհու ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, երեկոյան արտահայտիչ շպարով էր, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Լուսինեն կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ վզնոց եւ ականջօղեր։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Քավոր եւ քավորկին»։



© NEWS.am STYLE