«Գեղեցիկ զույգ»․ Գուրգեն Դաբաղյանի եւ նրա կնոջ նոր լուսանկարը

12:37   25 հուլիսի, 2021

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ Իննայի հետ։

Instagram-յան էջում հրապարակված կադրում զույգը ճաշում է։ Իննան հմայիչ կերպարում է․ կրում է հետաքրքիր նախշերով կիսաշրջազգեստ, վառ գույնի բլուզ։ Նրա մազերն արձակված են, նախընտրել է մեղմ շպար։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում երգիչը գրառում չի կատարել, սակայն նրա հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել ընտանիքին․ «Գեղեցիկ զույգ», «Աստված օրհնի»։

«Օրհնվի ծննդյանդ օրը, բալես, շնորհավոր ծնունդդ, իմ Շուշաննա»,- ավելի վաղ՝ դստեր 1 ամյակի առթիվ գրել էր երգիչը։ Հետեւորդները միացել էին շնորհավորանքներին։ «Շնորհավոր մեր հրաշքի ծնունդը։ Թող Աստված պահի մեր ճուտիկին, լիքը առողջություն տա։ Անհոգ ու խաղաղ մանկություն եմ ցանկանում մեր գեղեցկուհուն»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհի Սիլվա Հակոբյանը։



© NEWS.am STYLE