«Մեզնից շատերը՝ վազելով երջանկության հետեւից, ժամանակ չեն ունենում վայելելու կյանքը»․ Լիլիթ Բասյան

13:42   25 հուլիսի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում սպորտային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը կրում է սեւ գույնի լեգինսներ, նույն գույնի բլուզ, սպիտակ վերնազգեստ եւ սպորտային կոշիկներ։ Նրա մազերը հավաքված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է ոճային պայուսակը։

«Դե, ինչպե՞ս եք։

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է երջանկությունը:

Բոլորս էլ վազում ենք երջանկության հետևից, բայց յուրաքանչյուրն ունի երջանկության իր ընկալումը: Մեզանից շատերը վազելով երջանկության հետևից ժամանակ չեն ունենում վայելելու կյանքը: Փորձե՞լ եք ամեն րոպե, ամեն օր երջանկություն որսալ», - գրել է Լիլիթը, ապա դիմել է հետեւորդներին, որպեսզի նրան նույնպես երջանկության մասին հայտնեն իրենց կարծիքը։



© NEWS.am STYLE