«Ո՞վ է Ձեզ էսպես ուրախացնում»․ Արեւիկ Ուդումյանի եւ դստեր ժպիտ պարգեւող լուսանկարը

15:47   25 հուլիսի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Նունեի հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Արեւիկն ու դուստրը ծիծաղում են։  Երիտասարդ մայրիկը կրում է ուսերը բաց, սպիտակ երանգի ամառային զգեստ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Կեպարն ամբողջացնում են կլոր ականջօղերը։ Հրապարակմանը կից Արեւիկը գրել է․ «Ո՞վ է Ձեզ էսպես ուրախացնում»։

Երեկ հրապարակված կադրում Արեւիկն ու ամուսինը ջերմ գրկախառնված էին։ Երիտասարդ մայրիկը կրում էր ուսերը բաց, վարդագույն երանգի երեկոյան զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, մաղմ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցը, փոքրիկ պայուսակը, վզնոցը։

«Տարբեր սերեր», - հրապարակմանը կից գրել էր նա, ապա հավել՝ «#մենք #familytime» հեշթեգերը։

«Ինչքա՜ն սիրուն եք», «Գեղեցիկ օրինակելի ընտանիք», «Լիքը -լիքը ՍԵՐ», - գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE