«Անթերի»․ Մարիամ Ալեքսանյանը՝ հրապուրիչ կերպարում

17:48   25 հուլիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հրապուրիչ կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում Մարիամը կրում է սեւ գույնի տոպ, տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են զարդերը՝ վզնոցները։ Հրապարակմանը կից Մարիամը դիմել է երկրպագուներին՝ ասելով․ «Ստիպեցիք տեղադրել նկարը։ Դե հիմա ինչ գրում էիք, էստեղ գրեք։ Թե չէ բացակա կստանաք»։

«Անթերի», «գեղեցկություն», «սեր», «տարբերվող», - ի պատասխան գրել են Մարիամ Ալեքսանյանի հետեւորդները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղադրված կադրերում Մարիամը կրում էր սեւ գույնի հանդերձանք, նույն երանգի գլխարկ։ Դերասանուհին արձակել էր ալիքավոր հարդարված մազերը, նվազագույն շպարով էր։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել, սակայն երկրպագուները բազում հաճոյախոսություններ էին հղել։



© NEWS.am STYLE