Սլացիկ ոտքեր, համարձակ դեկոլտե․ Լիա Զախարյանի գրավիչ կերպարը

18:37   25 հուլիսի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիան կերպարանք է ընդունել նկարահանման հրապարակում։ Կրում է վարդագույն երանգի, ոտքերի հատվածում համարձակ բացվածքով, խորը դեկոլտեով ամառային զգեստ, ինչն ընդգծել է դերասանուհու սլացիկ կազմվածքը։ Լիան արձակել է մազերը, նուրբ շպարով է։ Կերպարն ամբողջացրել են մարմնագույն բարձրակրունկները։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին բեժ գույնի կոմբինեզոն էր կրում։ Լիան հավաքել էր մազերն ու գլխաշոր էր կրում։ Լիան նախընտրել էր բնական դիմահարդարում, նրա ձեռքին ծաղկեփունջ էր։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Քարինջ գյուղում։  



© NEWS.am STYLE