Առաջնեկի ծնունդին սպասող Սոֆյա Պողոսյանը ներկայացել է քնքուշ կերպարում

19:44   25 հուլիսի, 2021

Դերասանուհի, բալիկի սպասող Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրում Սոֆյան կրում է հետաքրքիր պրինտով  հանդերձանք։ Նրա մազերը հյուսված են, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Կերպարն ամբողջացնում են ծավալուն ականջօղերը։ Հրապարակումն Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը չի մեկնաբանել։

Ավելի վաղ դերասանուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Սոֆան պատկերված էր ամուսնու՝ դերսան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը մեղմ համբուրվում էր։ Հրապարակմանը կից Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը գրել էր․ «Իմ սերեր»։ Իսկ զույգի երկրպագուները բազում դրական խոսքեր էին ուղղել նրանց․ «Գեղեցիկ զույգ»։



© NEWS.am STYLE