«Գեղեցիկ ընտանիք»․ Լիլուն՝ ամուսնու եւ երեխաների հետ

20:39   25 հուլիսի, 2021

Երգչուհի Լիլուն, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, երկրպագուների ու հետեւորդների հետ կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Ինստագրամյան էջի Stories- բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհի պատկերված է ամուսնու՝ Արկադիի, որդու՝ Ռոբերտի եւ  դստեր՝ Մարիայի հետ։ Լիլուն կրում է սպիտակ վերնաշապիկ, կապույտ երանգի երկարափեշ կիսաշրջազգեստ, ամառային ոճային սաբոներ։ Երիտասարդ մայրիկի մազերը հյուսված են, վառ շպարով է։ Հրապարակումը երգչուհին չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհու դուստրը՝ Մարիան, շորտ էր կրում եւ սպիտակ շապիկ։ «Մամայի աղջիկն էր»,- հրապարակումը մակագրել էր Լիլուն։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Հրաշք», «համով»։ Հետեւորդների մի մասն, ի դեպ, նշել էր, որ փոքրիկը շատ է նման հայրիկին։



© NEWS.am STYLE