«Մերկ» լողազգեստով 43-ամյա Օլգա Օռլովային քննադատել են

16:09   25 հուլիսի, 2021

Հեռուստահաղորդավարուհին համարձակ լուսանկար է հրապարակել զբոսանավից։ Սակայն երկրպագուները այնքան ապշած էին, որ նրան կասկածում էին ֆոտոշոփի օգտագործման մեջ։

Օլգա Օռլովան չի թաքցնում, որ սիրում է հանգստանալ: Ինչպես հայտնի է, «Блестящие» խմբի նախկին մեներգչուհին արդեն վաղուց բեմ դուրս չի գալիս։ Նա վարում է «Դոմ-2» շոուն, որտեղ հասցրել է ընկերանալ գործընկերոջ՝ Քսենիա Բորոդինայի հետ։ 43 տարեկանում երգչուհին նախընտրում է թաքցնել անձնական կյանքը։ Ընդ որում, նա բազմիցս ակնարկել է, որ միայնակ չէ։ Գործարար Ալեքսանդր Կարմանովիցն ունի մեծահասակ որդի՝ Արտյոմը:

Սակայն այս ամռանը Օռլովան որոշել է մենակ մեկնել արձակուրդ։ Սոցցանցում նա կիսվում է կադրերով, որոնցում պատկերված է լողազգեստներով։ Հեռուստահաղորդավարուհին չի ամաչում իր կազմվածքից, քանի որ ունի ձգված բարեմասնություններ: Իսկ հիմա նա երկրպագուներին հուզել է զբոսանավի վրա արված լուսանկարով։ Օլգան ներկայացել է նյուդ գույնի լողազգեստով, որը միաձուլվել է մաշկի հետ: «Մերկ» հանդերձանքով ընդգծել է իր բարեմասնությունները։

«Կյանքը գեղեցիկ է եւ հետաքրքիր։  Հատկապես, երբ դժվարություններ են տեղի ունենում, սակայն դու գիտես՝ ինչպես կարելի է տեսնել դրականը։ Աղջիկները, ոչ միայն ինքնաբավ, այլեւ երջանիկ եղեք, սա մեր հիմնական խնդիրն է», հայտարերել է նա։

Երկրպագուները հիացել են, թե ինչ տեսք ունի հեռուստահաղորդավարուհին։ Ընդ որում, գտնվել են նրանք, ովքեր քննադատել են նրան եւ կասկածել ֆոտոշոփի օգտագործման մեջ։ «Իսկ ի՞նչ է կատարվում մեջքի հետ», «Շղթան սեղմել է մեջքը», «Վարտիքը միաձուլվել է ազդրերի հետ։ Այնքան էլ լավ չէ, ֆոտոշո՞փ», «Ինչպիսի կազմվածք», «Դուք շքեղ եք», - մեկնաբանել են նրա բաժանորդները:

 

 Աղբյուրը՝ teleprogramma.pro



© NEWS.am STYLE