«Սարսափելի ամոթ»․ Մեգան Մարքլն ու ամուսինը ապշեցրել են Չարլզի կենսագրին

20:13   25 հուլիսի, 2021

39-ամյա Մեգան Մարքլի եւ 36-ամյա արքայազն Հարիի պահվածքը խիստ տարակուսանք է առաջացրել արքայազն Չարլզի կենսագրի մոտ։ Սասեքսի դուքսերի արարքները, նրա խոսքով, վկայում են զույգի եսասիրության ծայրահեղ աստիճանի մասին։

«Ապստամբ» դուքսերը պատրաստակամորեն կիսվում են իրենց կյանքի մասին հայտնություններով Ամերիկայում։ Արքայադուստր Դիանայի կրտսեր որդին պատրաստվում է հուշեր թողարկել, որոնցում խոստանում է «պատմել ողջ ճշմարտությունը» թագավորական պալատում անցկացրած կյանքի մասին: Ընդ որում, շատ բրիտանացիներ չեն հասցրել դեռ մարսել ամերիկյան հեռուստահաղորդավարուհուն տված հարցազրույցի ընթացքում հնչած աղմկահարույց խոստովանությունները։  

Արքայազն Չարլզի կենսագիր Ջոնաթան Դիմբլբին վստահ է, որ ամուսինների պահվածքը հսկայական վնաս է հասցրել Եղիսաբեթ Երկրորդին եւ ամբողջ թագավորական ընտանիքի իմիջին: «Օփրայի հարցազրույցը սարսափելի ամոթ է։ Դա մեծ վնաս է հասցրել Նորին Մեծությանը, ովդրան ամենեւին արժանի չէր», - ասել է Ջոնաթանը։

Հարցազրույցում Հարին խոստովանել է, որ չի շփվում հոր հետ, ով պարզապես չի պատասխանում իր զանգերին: Կենսագրի կարծիքով՝ կան բաներ, որոնք, այնուամենայնիվ, պետք է թողնել փակ դռների հետեւում, եւ հոր հետ հարաբերությունները բացառություն չեն։ «Արատավոր, դաժան եւ շահադիտական», - հենց այդպես է բնութագրել Հարիին եւ նրա կնոջը թագուհու որդու կենսագիրը, հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE