Դինա Նեմցովան պատմել է, թե ինչպես է որոշում կայացրել բաժանվել Դմիտրի Մաթեւոսովից

17:17   25 հուլիսի, 2021

Անցյալ տարվա օգոստոսին հանգուցյալ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Դինան, ամուսնացել է իր մանկության ընկեր Դմիտրի Մաթեւոսովի հետ: Երիտասարդները շքեղ հարսանիք են կազմակերպել Բարվիխայում, իսկ երկու ամիս անց նաեւ պսակադրվել են: Սակայն ամուսնությունը կես տարուց փոքր-ինչ ավել է տեւել։ Արդեն մարտին Դինան որոշել է բաժանվել ամուսնուց։ Այժմ՝ չորս ամիս անց, նա որոշել է պատմել, թե ինչպես է նա ապրում ամուսնալուծությունից հետո:

Այն մասին, թե ինչու է որոշել խզել ամուսնությունը, քաղաքական գործչի դուստրը չի պատմել, սակայն նշել է, որ նախկին ամուսնու հետ չի հաջողվել պահպանել ընկերական հարաբերությունները: Դինան պատմել է, որ իր ծննդյան օրն ամուսնալուծության որոշում է կայացրել ։

Իմ 19-ամյակը սկսվեց ամուսնալուծվելու որոշումից։ Մարտի 31-ին, ժամը 20:30-ին, ես լաց էի լինում, ժամը 23:40-ին դիմահարդարում էի անում, որպեսզի ինչ-որ կերպ հավաքվեմ, իսկ ապրիլի 1-ին ժամը 0:00-ին ես մոմեր էի վառում՝ իմանալով, որ կյանքի հաջորդ տարին բոլորովին այլ է լինելու: Անորոշությունը վախեցրել էր, իսկ ականջակալներում հնչում էին քաջալերող տողեր, - Instagram-ում գրել է քաղաքական գործչի դուստրը։

Աղջիկը խոստովանում է, որ ամուսնու հետ հարաբերությունների խզումը հեշտ չի եղել։ Այդ ընթացքում նա շատ բան է վերաիմաստավորել եւ հասունացել։ Դինան վստահեցնում է, որ չարացացծ չէ նախկին ամուսնու դեմ։ Ընդհակառակը, նա նույնիսկ շնորհակալ է նրան կյանքի փորձ ձեռք բերելու համար։

Նեմցովայի նախկին ամուսինը՝ 21-ամյա Դմիտրի Մաթեւոսովը, Մոսկվայի պետական համալսարանի ուսանող է, նա սովորում է մաթեմատիկայի եւ կիբեռնետիկայի ֆակուլտետում:

Դինա Նեմցովան եւ նրա եղբայր Անտոն Նեմցովը PR գործակալության սեփականատեր Եկատերինա Օդինցովայի եւ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի երեխաներն են: Նրանց ծնողները երբեք ամուսնացած չեն եղել (Եկատերինա Բորիսի հետ հարաբերությունների ժամանակ ամուսնացած է եղել), սակայն Ռուսաստանի նախկին փոխվարչապետը ընդունել  է եւ որդուն, եւ դստերը: Նեմցովը երեխաներին տվել է իր ազգանունը եւ լավ ապահովել է նրանց։

Աղբյուրը՝ KP



© NEWS.am STYLE