Քրիստինա Ասմուսը Գարիկ Խարլամովի ամուսնությունից ծնված դստերը տարել է Ռուսաստանից

22:02   25 հուլիսի, 2021

Հուլիսի սկզբին Քրիստինա Ասմուսի հետ դժբախտություն տեղի ունեցավ։ Դերասանուհին հայտնվել էր հիվանդանոցում։ Գարիկ Խարլամովի նախկին կինը հայտնել էր, որ ծանր վնասվածք է ստացել։ Իսկ օրերս հայտնի դարձավ, որ կինոաստղը դստեր՝ Նաստյայի հետ լքել է Ռուսաստանը։

Քրիստինա Ասմուսը, չնայած բարդ եւ շատ ցավոտ վնասվածքին, չի պառկել հիվանդանոցում: Փոխարենը՝ Գարիկ Խարլամովի նախկին կինը, որպեսզի բաց չթողնի կարեւոր նկարահանումները, մեկնել է Ռուսաստանից։

Դերասանուհին իր հետ վերցրել է նաեւ շոումենի հետ ամուսնությունից ծնված դստերը։ Քրիստինան հրապարակել է օդանավակայանում արված լուսանկար, որտեղ պատկերված է Նաստյայի հետ։

Գեղեցկուհիները ժամանել են արեւադարձային կղզի Շրի Լանկա, որտեղ Ասմուսը կմասնակցի «Բուլկի» ֆիլմի նկարահանումներին, որի վրա աշխատանքն արդեն առաջին տարին չէ, որ ընթանում է:

Վնասվածքը խոչընդոտ չի դարձել ճանապարհորդության համար։ Աստղը մտադիր է համատեղել աշխատանքը հանգստի հետ։ Մինչ մայրը կաշխատի, Նաստյան կվայելի ծովային օդը։

«Չնայած այն հանգամանքին, որ ես հենակներով եմ։ Չնայած այն հանգամանքին, որ ամեն ինչ փակ է, եւ այժմ այստեղ անձրեւների եւ փոթորիկների սեզոն է... մենք Շրի Լանկայում ենք: «Բուլկի» ֆիլմի նկարահանումներին, որը մենք նկարահանում ենք արդեն մեկուկես տարի։ Այս ֆիլմի մասին ինձ հարցնում են այնքան հաճախ, որքան «Տեքստ» ֆիլմի մասին։ Այնպես որ պատմելու եմ գործընթացի մասին», - խոստացել է արտիստուհին։

Աղբյուրը՝ Кп



© NEWS.am STYLE