Միլա Կունիսը Էշթոն Քաթչերին համոզել է ետ կանգնել տիեզերք թռչելու մտքից

23:18   25 հուլիսի, 2021

Ամերիկացի դերասան Էշթոն Քաթչերը լրագրողներին պատմել է, որ իր կինը՝ Միլա Կունիսը, իրեն հետ է պահել տիեզերք թռչելուց: Քաթչերի խոսքով՝ ամենածանր փաստարկը փոքր երեխաների առկայությունն էր՝ Էշթոնն ու Միլան ունեն 6-ամյա դուստր ու 4-ամյա որդի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էշթոն Քաթչերը դարձել է հինգ հարյուրերորդ մարդ, որը ձեռք է բերել Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic ընկերության տիեզերանավով տիեզերական ճանապարհորդության տոմս:

Չնայած, որ Քաթչերը ենթարկվել է կնոջ հորդորներին, նա կարծում է, որ տիեզերք թռչելու երազանքն իր համար անիրագործելի չի մնա, պարզապես պետք է սպասել, մինչեւ երեխաները մեծանան, հաղորդում է OK–ը:

Հուլիսի 11-ին Virgin Galactic իրականացրել է հաջող առեւտրային տիեզերական թռիչք։ Ընկերության հիմնադիր, 70-ամյա Ռիչարդ Բրենսոնը դարձել է առաջին միլիարդատերը, որը լքել է Երկրի սահմանները:

Լուսանկարը՝ EAST NEWS



© NEWS.am STYLE